ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես անհասանելի է
Մինչև 2025 թվականի հունիսի 2-ը ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
«Վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտություն է առաջացել, ինչով պայմանավորված՝ մինչև 2025 թվականի հունիսի 2-ը «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: