չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում, «Նաբերեժնայա» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան է ընկել ձորը

Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում, «Նաբերեժնայա» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան է ընկել ձորը

Նոյեմբերի 25-ին ժամը 14:45-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում, «Նաբերեժնայա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է ընկել ձորը:
 
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները` Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ, ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները:
 
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 3/3 հասցեի դիմաց ՀՀ Արտաշատ քաղաքի բնակիչ Ա.Խ.-ն (ծնվ.1996թ.) իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել (մոտ 10 մ) ձորում: ՃՏՊ-ի հետևանքով տուժած չկա :
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: