չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սփյուռքի լավագույն մասնագետներին «իԳործ»-ը հասցրեց նաև Արցախ

Սփյուռքի լավագույն մասնագետներին «իԳործ»-ը հասցրեց նաև Արցախ

Սփյուռքի լավագույն մասնագետներին «իԳործ»-ը հասցրեց նաև Արցախ, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Կիպրահայ Հակոբ Իփդջյանը կաշխատի Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի աշխատակազմում: Նա ծնվել է Կիպրոսում, մեծացել Անգլիայում, սովորել Կինգսթոնի և Կապլանի համալսարաններում: Մեր թիմը սիրով այցելեց Յակոբ Իփճեանին Ստեփանակերտում և պարոն Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Արցախում զարգացման և բարեգործական ծրագրերին Յակոբի գործառույթներին և ներգրավվածությանը:

  • Կիսվել: