շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շուտով ամեն ինչ վերջանալու է և, անշուշտ,  մեր հաղթանակով․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Շուտով ամեն ինչ վերջանալու է և, անշուշտ, մեր հաղթանակով․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հերթական անգամ հանդիպելով ապաստարաններում գտնվող ասկերանցիների հետ՝ տեղեկացավ նրանց կարգավիճակի, հուզող հարցերի մասին և նշեց, որ շրջվարչակազմը պատրաստ է ամեն ինչով աջակցել ասկերանցիներին, միաժամանակ նա տեղեկացրեց, որ շրջանում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
 
Նա անդրադառնալով նաև ստեղծված դժվար կացությանը՝ նշեց, որ շուտով ամեն ինչ վերջանալու է և, անշուշտ, մեր հաղթանակով: Շրջվարչակազմի ղեկավարը բարձր է գնահատել թիկունքում գտնվող յուրաքանչյուր մարդու, ով իր հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի փոքր ինչ բարելավվեն այստեղ մնացողների պայմանները, իսկ առաջնագծում մարտնչողները հանգիստ լինեն իրենց հարազատների համար:

  • Կիսվել: