շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մեզ թուրքից ալյուր պետք չէ». ասկերանցիները շարունակում են հերթապահություն անել Ակնայի ճանապարհին

«Մեզ թուրքից ալյուր պետք չէ». ասկերանցիները շարունակում են հերթապահություն անել Ակնայի ճանապարհին

Ասկերանցիները շարունակում են հերթապահություն անել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալով ադրբեջանական բեռնատարների մուտքը Արցախ: Այս մասին հայտնում է Արցախի հեռուստաընկերությունը:

Ասկերանի մատույցներու հերթապահություն են իրականացնում ասկերանցիները, վերահսկում են Ակնա-Ստեփանակերտ մայրուղու Ասկերանի հատվածը: Այստեղից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա են կայանել ադրբեջանական բեռնատարները՝ անհասկանալի բեռով ու նույնքան անհասկանալի հումանիտար կարգախոսներով:

«Թուրքը չպիտի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը օգտագործի իբր թե իրենք մեր մասին մտածում են, բարեգործություն են անում, մենք իրենց կարիքը չունենք: Մեզ Ադրբեջանից օգնություն պետք չէ, մեզ թուրքից ալյուր պետք չի: Թող տեսնեն, որ այս ծանր իրավիճակում էլ մենք պայքարում ենք»,- ասում են արցախցիները:

Այդտեղ շուրջօրյա հերթապահություն է, վրան են տեղադրել, վրան էլ Արցախի եռագույնն են տեղադրել:

  • Կիսվել: