Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել 3 փրկարարներ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։
Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։