Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ. Արայիկ Հարությունյան
Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին՝
- բնակարանաշինություն.
- Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում.
- խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում.
- շրջանային բուժմիավորման շենքի կառուցում.
- Շուշի տանող ճանապարհի վերանորոգում:
Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»,- գրել է ԱՀ նախագահը: