շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024

Շարունակվում են Սուրբ Հակոբավանքի վերականգնման աշխատանքները․ մասնակցում է նաև Ռուբեն Վարդանյանը

Հավատի ուժով ու միասնական ջանքով շարունակվում են Սուրբ Հակոբավանքի վանական համալիրի վերականգնման աշխատանքները:

հակոբավանք

Գաղափարի կյանքի կոչման ճանապարհին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» անդամները պարբերաբար մասնակցում են խորհրդանշական ակցիաների: Մշակութային շերտի բացման, պեղման և ուսումնասիրության համար կարևոր է տարածքի մաքրման գործը, ինչին շաբաթ օրը մեծ խանդավառությամբ լծվել են շարժման տասնյակ անդամներ` համակարգող Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ ու հարակից գյուղերից կամավորներ:

 

հակոբավանք

Հնագիտական արշավախմբի ղեկավար Վ.Սաֆարյանի հավաստմամբ` եկեղեցու բակի հարթման ու մաքրման աշխատանքները նախապատրաստական մեծ աջակցություն են հնագիտական նյութի բացահայտման համար, որն առաջիկայում կներկայացվի առանձին շնորհանդեսով:

 

հակոբավանք

Խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելի են, եթե կա կամք ու նվիրում: Դա են հաստատում շարժման մասնակիցները` դրսևորելով համախմբման յուրօրինակ քայլեր:

 

հակոբավանք

  • Կիսվել: