ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերժանտը պատմել է թշնամու կողմից Լելե Թեփեի բարձունքի գրավման մասին. Անդրանիկ Քոչարյան

Սերժանտը պատմել է թշնամու կողմից Լելե Թեփեի բարձունքի գրավման մասին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, որ Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի նիստին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից սերժանտը պատմել է հակառակորդի կողմից Լելե Թեփեի բարձունքի գրավման մասին:

Քոչարյանը նշեց, որ իրենց համար կարևոր են թե՛ զինվորների տված տեղեկությունները, թե՛ հրամանատարների՝ միևնույն ժամանակ հավելելով, սակայն, որ ինքն առայժմ չի շտապի մանրամասներ ներկայացնել հանրությանն ու ԶԼՄ-ներին:

Նա նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք հանձնաժողովի աշխատանքների ավարտին կլինե՞ն ձերբակալություններ կամ պաշտոնանկություններ: Քոչարյանն ասաց, որ այդ ամենը կախված է աշխատանքների արդյունքից:

  • Կիսվել: