ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսը կողքն ա եղել, որ սպանել են. Մարտակերտի քաղաքապետը՝ ԱՀ քաղաքացու սպանության մասին

Ռուսը կողքն ա եղել, որ սպանել են. Մարտակերտի քաղաքապետը՝ ԱՀ քաղաքացու սպանության մասին

Ռուսը կողքն ա եղել, որ սպանել են։ Մարտակերտի քաղաքապետ Միքայել Գյուրջյանը InfoPort.am-ին մանրամասներ է պատմել այսօր ադրբեջանցի դիպուկահարի կողմից ԱՀ քաղաքացու սպանության մասին։
 

Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 1 ժամ առաջ: Սպանված քաղաքացին արտը վարելիս է եղել:

Գյուրջյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Հողն էր վարում՝ գարի ցանելու համար: Ռուսը կողքը նստած՝ սպանել են: Կրակել են մեր հողերի ուղղությամբ: Սահմանից մինչև այդ հատված հեռավորությունը 1-2 կիլոմետր է մոտավորապես՛՛: Նա նաև հավելեց, որ ռուս խաղաղապահ զորքերի մի քանի ներկայացուցիչներ այդ տարածքում են եղել, մեկը տրակտորում նստած է եղել, իսկ հինգ-վեց հոգի՝ մոտակա տարածքում: Գյուրջյանն ասաց, որ այլ մանրամասներ չգիտի:

Ինչ վերաբերում է Մարտակերտում ընդհանուր վիճակին, ապա, նրա խոսքով, հանգիստ է եղել այդ ժամանակ:

Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը տեղեկացրեց, որ սպանվածը 1966 թ. ծնված՝ Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցն է:

  • Կիսվել: