հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սպանվել է Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Սպանվել է Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Սպանվել է Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին: Տեղեկությունն Al Arabiya-ին հայտնել է Քադաֆիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ չորս հարձակվողներ կրակել են Քադաֆիի վրա նրա այգում, ապա փախել հանցանքի վայրից:

Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու սպանության համար:

Իր հերթին Լիբիայի պետական ​​LANA լրատվական գործակալությունը ևս հայտնել է Քադաֆիի որդու մահվան մասին՝ հղում անելով նրա խորհրդական Աբդուլլահ Օթմանին:

Սաիֆ ալ-Իսլամը երկար ժամանակ համարվում էր իր հոր իրավահաջորդը: 2021 թվականին նա հայտարարեց նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, սակայն այդ ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվեցին:

  • Կիսվել: