Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի բերքահավաքի անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Արցախի Ասկերանի այգեկութի ժամանակ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից:
՛՛Շփման գծի երկայնքով տեղակայված խաղողի այգիներում բերքահավաքը մեկնարկել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` խաղողի արտադրանքի մթերման համար։ Բերքահավաքի մասնակիցները ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը փոխանցել Ստեփանակերտի դպրոց–ինտերնատի երեխաներին՛՛,- ասված հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ այս տարվա գարնանը ռուս սակրավորները մաքրել էին տեղանքը պայթյունավտանգ իրերից` ապահովելով խաղողի այգիների անվտանգ մշակումը ։
՛՛Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել էր խաղաղապահ զորախմբին խաղողի բերքահավաքի ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանագծի երկայնքով։ Այգեկութի ժամանակ անվտանգությունն ապահովվելու է երկու շաբաթ՛՛,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվոնավը։