հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վրաստան ներմուծվող խաղողի 23 տոկոսը՝ Հայաստանից

Վրաստան ներմուծվող խաղողի 23 տոկոսը՝ Հայաստանից

Վերջին 3 ամսվա ընթացքում Վրաստան է ներմուծվել 765 հազար 300 ԱՄՆ դոլար արժողությամբ խաղող, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության (Geostat) տվյալներով՝ ներմուծված խաղողի 57 տոկոսը եկել է Ուզբեկստանից, իսկ 23 տոկոսը՝ Հայաստանից։ Խաղող է ներմուծվել նաև Թուրքիայից, Նիդերլանդներից և Իրանից։

Տվյալների համաձայն՝ Ուզբեկստանից խաղողի ներմուծումն աճել է 545 տոկոսով։ 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում Ուզբեկստանից ներմուծվել է 67 հազար 200 ԱՄՆ դոլար արժողությամբ խաղող, իսկ 2025 թվականի հուլիս-սեպտեմբերին` 432 հազար 900 ԱՄՆ դոլար արժողությամբ։

 

  • Կիսվել: