ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Արցախում բջջային կապի աշտարակ տանող ճանապարհի շինարարության ժամանակ

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Արցախում բջջային կապի աշտարակ տանող ճանապարհի շինարարության ժամանակ

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Մարտակերտում բջջային կապի աշտարակ տանող ճանապարհի շինարարության ժամանակ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Բջջային կապի աշտարակը գտնվում է սահմանազատման գծի մոտ եւ պահանջում է կանոնավոր սպասարկում: 
 
«Մարտարկերտի շրջանի վարչակազմը դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Ջանյաթաղ գյուղի մերձակայքում ճանապարհային աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այդ տարածքում կան հաղորդակցության խնդիրներ, ուստի այս աշտարակը այստեղ անհրաժեշտ է: Տեղի բնակչությունը մեզ հետ բարյացակամ է, անհրաժեշտության դեպքում նրանք գիտեն՝ ում դիմել»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:
 
Այս պահին ճանապարհային ծառայության աշխատակիցները սկսել են հեռացնել հին հողի վերին շերտը եւ խտացնել ապագա ճանապարհի հիմքը:
 
«Մենք ճանապարհ ենք տանելու դեպի բջջային աշտարակ: Մենք դիմեցինք խաղաղապահներին `ապահովելու իրականացվող աշխատանքների անվտանգությունը, քանի որ նրանք անցնում են Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորության վրա: Աշտարակը գտնվում է Ջանյաթաղ գյուղի մոտակայքում, կապ է ապահովում տեղի բնակիչների՝ մոտ 2000 մարդու համար։ Խաղաղապահներն արձագանքեցին, եկան եւ ապահովեցին մեր անվտանգությունը»,-ասում է շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը: 

  • Կիսվել: