ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ տեղակալն ու ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ ԱԳՆ տեղակալն ու ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրին, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: 

Տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Հաստատվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության բոլոր դրույթների կատարմանն այլընտրանքի բացակայությունը:

 

  • Կիսվել: