երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս, հարուցվել է քրգործ. Արցախի ԱԱԾ

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս, հարուցվել է քրգործ. Արցախի ԱԱԾ

ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ առ այն, որ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև կնքված Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2021թ. ապրիլ ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ՝ հյուրանոցում բնակվող անձանց մասին, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 6.020.000 դրամ գումարի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն/, 334-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական անփութություն/ և 345-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում/ նախատեսված հանցանքների հատկանիշներով։

 

  • Կիսվել: