հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Պետական համակարգում նախատեսվում է ավտոմեքենաների կրճատում». Արայիկ Հարությունյան

«Պետական համակարգում նախատեսվում է ավտոմեքենաների կրճատում». Արայիկ Հարությունյան

Հիմնական գերատեսչություններում թույլատրվելու է ունենալ մեկ պետական մեքենա: Այս  մասին  այսօր  կայացած     աշխատանքային    խորհրդակցության    ժամանակ  ասել է  ԱՀ  նախագահ  Արայիկ  Հարությունյանը՝   նշելով, որ,   որոշ   նախարարությունների   աշխատանքը    հաշվի  առնելով,  լրացուցիչ   կտրամադրվեն    մեկ  կամ  երկու   մեքենաներ:

Անհրաժեշտության  դեպքում՝  գերատեսչությունները  պետք  է  օգտվեն  տաքսի  ծառայություններից:
 
«Հունվարի  1-ից  էլեկտրական  մեքենաների     ձեռքբերման    ավտովարկերը    կդառնան   անտոկոս:  Հանրապետությունում  պետք   է   զարգացնել   տաքսի   ծառայությունների   համակարգը: Նախատեսելու ենք  նաև  սեփական  մեքենաների  օգտագործման  դեպքում    վառելիքի    ծախսերի  փոխհատուցում  իրականացնել»,-  ավելացրել  է   Նախագահը:
 

  • Կիսվել: