ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Սեպտեմբերի 19-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս այսուհետ ևս աչքի կընկնեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

 

Առաջխաղացման ներկայացված սպաները շնորհակալություն են հայտնել պաշտպանության բանակի հրամանատարին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը վերադաս հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու համար:

  • Կիսվել: