շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել 124 գրադարաններ՝ 617000 գրքային ֆոնդով

Պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել 124 գրադարաններ՝ 617000 գրքային ֆոնդով

Արցախի Հանրապետության տարածքում այժմ գործում են Մ. Մաշտոցի անվան հանրապետական (176593 գրքային ֆոնդով), Հովհ. Թումանյանի անվան հանրապետական մանկական (50097 գրքային ֆոնդով), Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային (48235 գրքային ֆոնդով), Մարտակերտի կենտրոնական (23088 գրքային ֆոնդով), Մարտունու կենտրոնական (17792 գրքային ֆոնդով) և Ասկերանի կենտրոնական (10225 գրքային ֆոնդով) գրադարանները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը: «Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել Շուշիի կենտրոնական (21275 գրքային ֆոնդով), Հադրութի կենտրոնական (36923 գրքային ֆոնդով) և Բերձորի քաղաքային (10200 գրքային ֆոնդով) գրադարանները, ինչպես նաև դպրոցական 121՝ Ասկերանի շրջանում՝ 8, Մարտակերտի շրջանում՝ 7, Մարտունու շրջանում՝ 7, Շուշիի շրջանում՝ 4, Հադրութի շրջանում՝ 28, Քարվաճառի շրջանում՝ 15 և Քաշաթաղի շրջանում՝ 52 գրադարաններ:

Ընդհանուր առմամբ,Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել 124 գրադարաններ՝ 617000 գրքային ֆոնդով: Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գրադարաններում աշխատում էր 137 գրադարանավար։ Պատերազմից հետո աշխատանքի է տեղավորվել ընդամենը 1 գրադարանավար», - մեզ հետ զրույցում նշեց Մ. Սարդարյանը՝ ցավով ընդգծելով, որ նշված խնդիրը շարունակում է մնալ օրակարգային։

  • Կիսվել: