ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օձի հայտնաբերման ևս մեկ դեպք Ստեփանակերտում

Օձի հայտնաբերման ևս մեկ դեպք Ստեփանակերտում

Հունիսի 13-ին՝ ժամը 12:36-ին, Ստեփանակերտի բնակչից 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ա. Առաքելյան փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Սողունին հայտնաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։

  • Կիսվել: