ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոր Սեմյոնովկայից 75-ամյա ամուսիններն իրենց կովը մորթել են, վաճառել և 100․000 դրամ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նոր Սեմյոնովկայից 75-ամյա ամուսիններն իրենց կովը մորթել են, վաճառել և 100․000 դրամ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նոր Սեմյոնովկա համայնքի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել.

«Մեր գյուղի ամենատարեցներից՝ 75-ամյա Մարուսյա տատին ու նախկին զինծառայող Գառնիկ պապին իրենց կովը մորթել-վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել www.1000plus.am Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Արևշատություն ձեզ, Թարթարյանց զույգ, դուք արժանի եք մեծագույն Հարգանքի։

Ու թող ձեր օրինակը վարակիչ լինի բոլորի համար»,-նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: