շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մինչև Պրահայի և Բրյուսելի գագաթնաժողովները ՀՀ ղեկավարությունն ասում էր՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է. Զախարովայի հիշեցումը Երևանին

Մինչև Պրահայի և Բրյուսելի գագաթնաժողովները ՀՀ ղեկավարությունն ասում էր՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է. Զախարովայի հիշեցումը Երևանին

Եվոպական Միությունն է Պրահայում և Բրյուսելում կազմակերպել գագաթնաժողովները, որոնց շրջանակում Հայաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածք: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ՝ հավելելով, որ այդ գագաթնաժողովներում Երևանը հրաժարվել է մինչ այդ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ԼՂ շուրջ ձեռք բերած պայմանավորվածություններից:

«Մինչդեռ դրանից առաջ ՀՀ ղեկավարությունն անում էր լրիվ հակառակ հայտարարություններ. հիշեցնեմ՝ մինչ այդ նրանք ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստան է: Իսկ ինչո՞ւ Պրահայում և Բրյուսելում ԵՄ-ն, լինելով պաշտոնական Երևանի համակարգողը, չի առաջարկել հոգ տանել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին: Որովհետ ԵՄ-ն, բոլոր այդ «շառլ միշելները», «բորելները», «ուրսուլա ֆոն դեր լայենները» զբաղվել են սադրանքով: ԵՄ-ին և ԱՄՆ-ին երբեք էլ չի հետաքրքրել Ղարաբաղի հայերի ճակատագիրը: Սա ընդամենը նրանց քաղաքական խաղի մասն է: Նրանց բոլոր գործողությունների հիմքում հակառուս, ռուսատյաց մոտեցումն է»,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: