երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը․ Արայիկ Հարությունյանի կոչը առաջնագծից

Միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը․ Արայիկ Հարությունյանի կոչը առաջնագծից

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ և ԱՀ ԱԱԾ տնօրենների հետ առաջնագծում է։ Նա կոչով դիմել է հայրենակիցներին․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»։

  • Կիսվել: