կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մեր՝ ներս մտնելուց անմիջապես հետո հարվածեցին․ կոմայից դուրս եկած ռուս լարգրողը մանրամասներ է ներկայացրել

Մեր՝ ներս մտնելուց անմիջապես հետո հարվածեցին․ կոմայից դուրս եկած ռուս լարգրողը մանրամասներ է ներկայացրել

Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծման հետևանքով վիրավորված ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը մի քանի վիրահատական միջամտությունից հետո ուշքի է եկել, սակայն բժիշկները նրա վիճակը շարունակում են ծանր գնահատել, գրում է kp.ru կայքը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ լրագրողի թելեգրամյան ալիքում հրապարակվել է նրա անունից առաջին հաղորդագրությունը, որում ասվում է, որ ադրբեջանական կողմը դիտավորյալ է հարվածել եկեղեցուն:

«Հարվածը 100 տոկոսով դիտավորյալ էր: Մինչև մեր տեղ հասնելը տաճարի վրայով մոտ 20 րոպե անօդաչու թռչող սարք  էր պտտվում, մեր՝ ներս մտնելուց անմիջապես հետո հարվածեցին»,- նշել է ռազմական դիտորդը: 

Նշվում է, որ նա այժմ Երևանի հիվանդանոցներից մեկում է գտնվում. լրագրողին առայժմ անհնար է հայրենիք վերադարձնել: Հայտնի է, որ նա այժմ դուրս է եկել կոմայից, արդեն կարողանում է խոսել, անջատել են նաև թոքրի արհեստական համակարգը, սակայն բժիշկները շարունակում են նրա վիճակը կայուն ծանր գնահատել: 

  • Կիսվել: