երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեր հայրենիքի այս անկյունում դեռ բացվելու են ամենապայծառ առավոտները. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Մոխրաթաղ գործուղված ուսուցչուհի (լուսանկարներ)

Մեր հայրենիքի այս անկյունում դեռ բացվելու են ամենապայծառ առավոտները. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Մոխրաթաղ գործուղված ուսուցչուհի (լուսանկարներ)

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Աստղիկ Քեշիշյանը ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքից գործուղվել է Արցախ:

Նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի Գարիկ Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և, ուսանելու տարիներին զուգահեռ, աշխատել եմ իմ մասնագիտությամբ, սակայն ժամանակի ընթացքում ինձ սկսեց չբավարարել խնդիրների մասին պարզապես խոսելը․ հասկացա, որ ցանկանում եմ գնալ դրանք ինչ-որ կերպ լուծելու ճանապարհով:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Եվ քանի որ, ըստ իս, մեր գրեթե բոլոր խնդիրների հիմքերը կրթության ոլորտի բացերի հետևանքն են, որոշեցի, որ իմ ուժերի չափով պետք է նպաստեմ հենց կրթական համակարգի բարեփոխմանը։ Բացի այդ, պատերազմից հետո շատ մեծ էր ցանկությունս Արցախում ապրելու ու Արցախի համար աշխատելու։ Այս բոլոր ցանկություններս իրականացնելու հնարավորությունն ինձ ընձեռնեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Քեշիշյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ փորձում են դասապրոցեսն անցկացնել նոր մեթոդներով, հնարավորինս ինտերակտիվ ձևով ու յուրաքանչյուր աշակերտի անհատական մոտեցում ցուցաբերելով։ «Ակնկալում եմ նպաստել ինչպես աշակերտներիս ակադեմիական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, այնպես էլ՝ նրանց առաջնորդական հմտությունների զարգացմանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք դասերից բացի նաև խմբակներ ունենք, աշակերտների հետ փորձում ենք համայնքային խնդիրներ լուծել՝ ցույց տալով, որ իրենք մեծ ներուժ ունեն և կարող են իրենց համայնքում մեծ փոփոխություններ իրականացնել», - նշեց Ա. Քեշիշյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Աստղիկը հույս ունի, որ Արցախում կլինի երկարատև խաղաղություն, մեր հայրենակիցները կկարողանան ապրել այստեղ իրենց բնականոն կյանքով, և իր ու իր ընկերների փորձը կոգևորի, Արցախ կբերի նաև այլ երիտասարդների։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես եկա Արցախ բոլորիս համար բավական բարդ ժամանակահատվածում, երբ հեշտ չէ ապագայի մասին լավատեսական խոսքեր շռայլելը, բայց տեսնում եմ արցախցիների՝ իրենց հողում ապրելու կամքը և ուզում եմ հավատալ, որ մեր հայրենիքի այս անկյունում դեռ բացվելու են ամենապայծառ առավոտները, - հավելեց նա:

  • Կիսվել: