ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտակերտում Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից 55-ամյա տղամարդու զոհվելու փաստի առնչությամբ քրգործ է հարուցվել

Մարտակերտում Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից 55-ամյա տղամարդու զոհվելու փաստի առնչությամբ քրգործ է հարուցվել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարտակերտում Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:

 

  • Կիսվել: