երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՄԱԿ-ը դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա հարձակումները

ՄԱԿ-ը դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա հարձակումները

ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա բոլոր հարձակումները և ռմբակոծությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք դարձյալ կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի վերաբերյալ նրանք պայմանավորվել են, եւ ամբողջությամբ կատարել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրենց պարտավորությունները՛՛:

  • Կիսվել: