չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ. Արցախի ԱԻՊԾ

Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

ԱՀ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը:

Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

  • Կիսվել: