հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԼՂ ուղարկված թուրք հատուկջոկատայինների նպատակը ռուս խաղաղապահների դեմ դիվերսիայի կազմակերպումն է. ռուս գեներալ

ԼՂ ուղարկված թուրք հատուկջոկատայինների նպատակը ռուս խաղաղապահների դեմ դիվերսիայի կազմակերպումն է. ռուս գեներալ

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ իրավիճակի մոնիտորինգի միավորված կենտրոն ստեղծելու մասին, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարել է ԼՂՀ տարածքում թուրք սակրավորների գործունեության մասին: Այս մասին գրում է ng.ru-ն:

Կայքը ներկայացնում է ռուս զինվորականի վերլուծական տեսակետն այն մասին, որ այդ սակրավորների անվան տակ Ղարաբաղ են մեկնել թուրքական հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Նշվում է, որ պահեստազորային գեներալ-մայոր Յուրի Նետկաչևի կարծիքով՝ թուրքական հատուկջոկատային ստորաբաժանումը աջակցություն է տրամադրում ադրբեջանական ուժերին Լեռնային Ղարաբաղում և կարող է դիվերսիաներ կազմակերպել ՌԴ խաղաղապահ ուժերի դեմ:

Ռուս զինվորականը կարծում է, որ ՛՛Անկարայի նպատակը Մոսկվային ԼՂՀ-ից դուրս հանելն է, ինչպես նաև՝ Անդրկովկասի տարածքից՛՛: ՛՛Դա հնարավոր է անել թուրք հատուկջոկատայինների կողմից դիվերսիաների միջոցով և տեղի բնակչությանը ռուս խաղաղապահների դեմ տրամադրելով՛՛,-նշել է նա:

Ng.ru-ն ընդգծում է, որ ՛՛Голос Турции՛՛ Telegram-ալիքի տվյալների համաձայն՝ Ղարաբաղում են գտնվում թուրք սակրավորներ, որոնք, վերլուծաբանների կարծիքով, իրականում ՛՛SAS հատուկջոկատայինների ստորաբաժանման՛՛ կամ Հատուկ նշանակության ուժերի անդամներն են:

  • Կիսվել: