ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմի մարզիչը մանրամասներ է ներկայացրել հայտնի միջադեպից (տեսանյութ)

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմի մարզիչը մանրամասներ է ներկայացրել հայտնի միջադեպից (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ու դիմակավարված ծառայողները կանգնեցրել են Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի ավտոբուսը։

«Մենք՝ երկու մարզիչով, իջանք, հարցուփորձ արեցին՝ էս ի՞նչ դրոշ ա, մենք էլ ասինք Ղարաբաղի դրոշն ա մեր ավտոբուսի վրա, հարցրին՝ ո՞ր Ղարաբաղի, դա Ադրբեջանն ա՞, ո՞ւմն ա Ղարաբաղը, ասեցինք՝ մերն ա, ասեցին՝ ո՞նց թե, ասեցինք՝ դե ով որտեղ ապրում ա, իրանն ա, էլի»,- երեկվա միջադեպի մանրամասները ներկայացնելիս ասել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի պատասխանատու Սարգիս Աղաջանյանը։

«Հետո դուռը բացեցին, մեր էրեխեքին ռուսերենով ասեցին՝ Карабах — это Азербайджан, понятно?։ Մեր էրեխեքից էլ ոչ մեկը չասեց՝ այո՛, ցավը տանեմ էրեխեքի»,- նշել է Սարգիս Աղաջանյանը։

Մանրամասները՝ Artsakh TV-ի տեսանյութում

  • Կիսվել: