շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի ԱԳ  նախարար Այման Սաֆադիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ  Հորդանանի կողմից ընդգծվել է Մոսկվայի որոշիչ դերը տարածաշրջանում կրակի դադարեցման պայմաններ ստեղծելու հարցում:

՛՛Սերգեյ Լավրովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին`ուղղված  նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարին և բոլոր տիպի ռազմական գործողությունների դադարեցմանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: