հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով...Մի ընտանիքի պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով...Մի ընտանիքի պատմություն

 2020 թվականի նոյեմբեր ամսից, սակայն, հաստատվեց մայրաքաղաք Ստեփանակերտում: Սկզբնական շրջանում ընտանիքի անդամներն, իրարից բաժան, ապրում էին բարեկամների տներում, մինչև փայտե մի փոքրիկ տնակ գտան ու ապաստանեցին այդ տնակում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տանտիկինը՝ 64-ամյա Սահականուշ Մնացականյանը, ով 43 տարի շարունակ Ավետարանոցի դպրոցում սերունդներ է կրթել ու դաստիարակել, ասաց, որ չարաբաստիկ պատերազմի սկիզբը իր մանկավարժական երկարամյա գործունեության ավարտն ազդարարեց:

«Երեք տուն եմ թողել Ավետարանոցում, ու այսօր, իմ կամքից անկախ, հաստատվել մի փայտյա տնակում: Արցախյան առաջին պատերազմում կորցրել եմ ամուսնուս, և շատ մեծ դժվարությամբ մեծացրել երեք երեխաներիս: Հայրենասեր, իրենց հոր հիշատակին արժանի զավակներ եմ մեծացրել։ Ավետարանոցում զբաղվում էինք գյուղատնտեսությամբ: Տղաս՝ Սևակ Սարգսյանը, մինչ պատերազմը 5 մլն. դրամով 100 մայր ոչխար էր գնել, սեպտեմբերին արդեն 300-ն էին դարձել. դա էլ թողեցինք թշնամուն: Բացի դրանից, ցորեն էինք ցանում, նռան այգի ունեինք, ընտանի թռչուններ էինք պահում»,- պատմել է Ս. Մնացականյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ արարող մարդու համար շատ դժվար է օգնության սպասելը։ Չի դժգոհում, մինչ օրս օգտվել են պետության և ԿԽՄԿ-ի կողմից տեղահանվածներին տրամադրվող աջակցություններից: Բազմազավակ ընտանիքի անդամներից ոչ մեկն այսօր չի աշխատում, նրանց ապրուստի միակ միջոցը Սահականուշ տատի թոշակն է: «Որդիս հիվանդության պատճառով ֆիզիկական աշխատանք կատարել չի կարողանում: Սակայն ես չեմ ընկճվում, տանը նստած ձմեռային տաք գուլպաներ եմ գործում, ու այդպես մի փոքր կտրվում այս դաժան իրականությունից»,-ընդգծել է Ս. Մնացականյանը:

Բազմաչարչար Սահականուշ տատը մի երազանք ունի՝ տեսնել Արցախի խաղաղ երկնակամարը, որ տան 3 ապագա զինվորները խաղաղ պայմաններում ծառայեն հայրենիքին։

 

  • Կիսվել: