ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խնածախի յուրաքանչյուր բնակիչ գյուղը շենացնելը հենց իր գործն է համարում. համայնքապետ

Խնածախի յուրաքանչյուր բնակիչ գյուղը շենացնելը հենց իր գործն է համարում. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի յուրաքանչյուր բնակիչ հայրենի գյուղում ապրում է այն գիտակցումով, որ հենց իր գործն է այն շենացնելը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնածախի համայնքապետ Մհեր Նիկողոսյանը:

«Գյուղը 860 բնակիչ ունի: 44-օրյա պատերազմից հետո այստեղ հաստատվել է 53 ընտանիք՝ 204 հոգով: Դպրոցն ունի 60 աշակերտ: Մանկապարտեզ չունենք, բայց մանկապարտեզի ենթակա 43 երեխա ունենք գուղում: Այստեղ գործում է համայնքապետարան, մշակույթի տուն, բուժկետ։ Անցած ամռանը «Ավրորա»-ի նախաձեռնությամբ «Ջրաղացներ» բարեգործական հիմնադրամի և «Love Does» կազմակերպության համատեղ ջանքերով համայնքում հացի փուռ է բացվել, որը նաև աշխատատեղերի խնդիր է լուծում։ Այստեղ է գտնվում բնակիչների աղոթատեղի դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցին»,-ներկայացրել է համայնքապետը` հավելելով` գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ:

Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը նշեց` քանի որ համայնքը շատ մոտ է մայրաքաղաքին, նրանց մեծ մասն այնտեղ է աշխատում. նաև հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում։

  • Կիսվել: