երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր․ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Խնածախ և Վաղատուր գյուղերում էր

Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր․ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Խնածախ և Վաղատուր գյուղերում էր

Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր․ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։

Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին:

Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։

Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։

Խնածախում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև 102-ամյա Աղունիկ Ղազարյանին։

Մարզպետի վաղվա աշխատանքային օրակարգում այցերն են Կոռնիձոր և Քարաշեն։

  • Կիսվել: