հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խնածախը եզերող չորս բարձունքների արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մետր հեռավորության վրա

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խնածախը եզերող չորս բարձունքների արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մետր հեռավորության վրա

Խնածախ գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 109 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կմ, իսկ Գորիս քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1380 մետր բարձրություն։ Տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից են գյուղի բարձունքներին կանգնեցված չորս արժեքավոր խաչքարերը (նկ․ 1), գրում է monumentwatch.org-ը:

Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում նշում 20 միավոր հարկով (Օրբէլեան 1910, 399)։

15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ, կիսանկախ կազմավորում էր, որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232):

Սյունիքում Խնածախի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարում, երբ Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք (Հասրաթյան 1985, 158)։

Մելիքանիստ գյուղի պատմության վերաբերյալ կարևոր մանրամասներ են հաղորդում նաև չորս արժեքավոր խաչքարերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.

  • Կիսվել: