հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ադրբեջանական կողմը Խնածախում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ կրակ է բացել

Ադրբեջանական կողմը Խնածախում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ կրակ է բացել

Ապրիլի 6-ին ադրբեջանական կողմը ժամը 14:00-ի սահմաններում կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

Նա հավելել է, որ կրակի հետևանքով վնասներ չեն եղել։

Միրզոյանն ինքն անձամբ այդ պահին եղել է դաշտում, որտեղ մարդիկ աայլևս չեն կարողացել շարունակել գյուղատնտեսական աշխատանքները:

 

  • Կիսվել: