Խաղաղապահներն Արցախում իրավիճակի օբյեկտիվ վերահսկում են իրականացրել «Օրլան-10» ԱԹՍ-ներով
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել պատասխանատվության գոտում՝ օգտագործելով «Օրլան -10» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
ԱԹՍ համալիրի հաշվարկներն իրականացրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի հետևի մասում արձակիչ սարքի տեղադրման նորմատիվները, երթ կատարել դեպի նշանակված տարածք և այն գործարկել:
«Այսօր համալիրի հաշվարկը «Օրլան -10» անօդաչու թռչող սարքով իրականացրել է նշանակված տարածքում իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն: Գործարկիչը տեղադրվել է «ԿամԱԶ» տրանսպորտային միջոցի վրա և ազդանշան ստանալուց հետո հաշվարկով տեղափոխվել կիրառման տարածք: Խաղաղապահները պարբերաբար նման գործողություններ են իրականացնում ԱԹՍ-ների օգտագործման վերաբերյալ», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիտալի Տիմոֆեևը:
ԱԹՍ-ների օգնությամբ ռուս խաղաղապահներն իրական ժամանակում տվյալներ են ստանում հրամանատարական կետ, որտեղ գործնականում շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում ողջ տարածքում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: