Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է, բացասական միտումներ չկան․ Վահրամ Պողոսյան
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։ Այդ մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ապա հավելել, որ նրա առողջական վիճակում բացասական միտումներ չկան։
Հիշեցնենք՝ ԱՀ ՊԲ նախկին հրամանատարը վիրավորվել էր մարտական դիրքում հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Օրերս նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվել է, ըստ ՊՆ ներկայացուցիր Արծրուն Հովհաննիսյանի՝ նա սկսել է ինքնուրույն շնչել: