ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրավիճակը ԼՂ-ի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը խորանում․ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Իրավիճակը ԼՂ-ի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը խորանում․ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, իսկ հումանիտար ճգնաժամը խորանում է։

«Անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու համար»,- ասել է նա։

Լուկաշևիչը նշել է, որ անհրաժեշտ է շուտափույթ կյանքի կոչել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնագիրը, և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները պետք է դառնան այս համաձայնագրի մաս։

Նա հաստատել է ռուսական կողմի մտադրությունը՝ ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի խթանմանը, ինչպես նաև կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում, որին կհաջորդի եռակողմ գագաթնաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթը ստորագրելու նպատակով։

  • Կիսվել: