երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը հանրձնարարականներ է տվել Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարներին

Արայիկ Հարությունյանը հանրձնարարականներ է տվել Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների։

Այս մասին նա, մասնավորպես, գրել է․

"Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ անցկացրել:
 
Իմ խոսքում ընդգծել եմ, որ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով և մինչև հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթևան մնացած քաղաքացիներին:
 
Իսկ վարչակազմի ղեկավարին հանձնարարական եմ տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով":

  • Կիսվել: