ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ի՞նչ փաստաթղթեր են պետք բնակտարածքի գնման նպատակով Արցախի բնակարանային հարցերի կոմիտե ներկայացնելիս

Ի՞նչ փաստաթղթեր են պետք բնակտարածքի գնման նպատակով Արցախի բնակարանային հարցերի կոմիտե ներկայացնելիս

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ բնակտարածքի սեփականատեր` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից, բնակտարածքի գնման նպատակով՝ բնակտարածքի սեփականատերը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե է ներկայացնում բնակտարածքի առաջարկի հայտ, որին կցվում է`

✅օտարման ենթակա բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

✅ԱՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրում բնակտարածքի սեփականատիրոջը կամ նրա ամուսնուն սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող մեկ այլ բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

✅անշարժ գույքի անկախ գնահատողի կողմից կազմված՝ օտարման ենթակա բնակտարածքի գնահատման հաշվետվությունը,

✅բնակտարածքի առաջարկի հայտն ընդունվելու դեպքում` այլ փաստաթղթեր։

  • Կիսվել: