հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հույսի պատկեր» բարեգործական ընկերությունը նյութական օժանդակություն է ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին

«Հույսի պատկեր» բարեգործական ընկերությունը նյութական օժանդակություն է ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին

Համագործակցելով ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին հերթական անգամ նյութական օժանդակություն է ցուցաբերել «Հույսի պատկեր» բարեգործական ընկերությունը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, գրեթե 20 տարի է, կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում Արցախի բնակչության սոցիալապես խոցելի խմբերին՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:

Այս անգամ օժանդակություն է տրամադրվել բազմազավակ, հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանված և այլ խմբերի պատկանող 130 ընտանիքների և 20 երկկողմանի ծնողազուրկ երեխաների:

Օգնությունները տրամադրվում են՝  հիմնականում հաշվի առնելով ԱՀ ՍԶՄ նախարարությանը կից գործող «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի» կողմից իրականացվող կարիքների գնահատման արդյունքները:

Առաջիկա ամիսների ընթացքում արցախցիներին կփոխանցվի օժանդակության հերթական խմբաքանակը:

  • Կիսվել: