ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրդեհ Ստեփանակերտում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիսի 9-ին ժամը 14:52-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք, տուն 25 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով, հրդեհ է առաջացել և այրվում է բնակելի տուն, կա տուժած, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ժամը 14:53-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Պարզվել է, որ հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով՝ տեղի ուժերով, իսկ տուժած՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Վ. Դ-ն տարբեր աստիճանի այրվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է Գ. Դ-ին պատկանող բնակելի տան հարևանությամբ գտնվող արհեստանոցի գույքը:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

 

  • Կիսվել: