Հոկտեմբորի 30-ի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա 44 զոհ, 141 վիրավոր․ ԱՀ ՄԻՊ
Հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր։ Այդ մասին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, հայտնում է azatutyun.am-ը։
«Նշում եմ առնվազն, քանի որ տարբեր տեղերից նախնական տեղեկություններ ունենք, հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ են կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել», - նշեց Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունները և թիրախավորել է Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր, ինչ հետևանքով կան վիրավորներ: