ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավաճաններ են այն տղամարդիկ, ովքեր փախել են Ստեփանակերտից, թաքնվել են Երևանում՝ առաջնագիծ չգնալու համար. Արցախի նախագահ

Դավաճաններ են այն տղամարդիկ, ովքեր փախել են Ստեփանակերտից, թաքնվել են Երևանում՝ առաջնագիծ չգնալու համար. Արցախի նախագահ

Հոկտեմբերի 3 - ին ես կոչ էի անում, աղաչում էի, որ պետք է գնալ առաջնագիծ, որ մենք կենդանի ուժ չունենք, բայց ինձ մենակ թողեցին։ Ազգային անվտանգության ծառայությունից հարցրեք, թե ով է ինձ հետ մնացել։ Կոչին արձագանքողների շնորհիվ հաջողվել է պահպանել "Եղնիկներ" -ը։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

"Քաղաքական գործիչները, ովքեր փորձում են այսօր գտնել դավաճաններ, թող ներկայացնեն իրենց երեխաների մասնակցության, նրանց հարազատների մասնակցության մասին տվյալները: Սելֆի անելով ՝ բոլորին խաբում էին, ցույց տալիս, թե իբր ճակատում են, իսկ իրականում այնտեղ չեն եղել։

Դավաճաններ են այն տղամարդիկ, ովքեր փախել են Ստեփանակերտից, թաքնվել են Երևանում ՝ առաջնագիծ չգնալու համար",- հայտարարեց Հարությունյանը։

Արցախի նախագահը կոչ արեց Երեւանում գտնվող արցախցիներին չմասնակցել քաղաքական անցուդարձին, չմասնակցել հանրահավաքների եւ չենթարկվել սադրանքների:

  • Կիսվել: