շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայ ծերունուն գլխատшծ ադրբեջանցին ՌԴ-ում ձերբակալվել է․ տեսանյութ

Հայ ծերունուն գլխատшծ ադրբեջանցին ՌԴ-ում ձերբակալվել է․ տեսանյութ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի Գլխավոր դատախազության հարցմամբ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Քյամալ Զեյնալովը (Զեյնալլի), ով 44-օրյա պատերազմի ժամանակ «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է Արցախում հայ ծերունու կոկորդը: Այս մասին գրում է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Այդ դաժան տեսանյությում ադրբեջանցի ճիվաղը մերկացնում է անպաշտպան ծերունուն և կտրում նրա պարանոցը։ Ընդ որում այդ ամենը անելիս նա ծիծաղում էր։ Հետագայում «խաղաղասեր» ադրբեջանցիները համացանցում տարածում էին սարսափելի կադրերը և հազարավոր լայքեր հավաքում դրա տակ։

Սակայն ձերբակալումից հետո Զեյնալովը տեսաուղերձով վախեցած դիմում է Ադրբեջանին նախագահին, աղերսում օգնել իրեն, որ չհայտնվի հայկական կողմի ձեռքում՝ հիշեցնելով, որ ամենն ինչ արել է, արել է «Մեծն Նախագահ Ալիևի և Ալլահի համար»։

Նշենք, որ Զեյնալովը նաև տեսաուղերձներով է հանդես եկել՝ կոչ անելով ՌԴ-ի ադրբեջանցիներին հարձակումներ գործել այնտեղ բնակվող հայերի նկատմամբ։

Համացանցում տարածվել են ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: