ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնակազմն այցելել է «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնակազմն այցելել է «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնակազմը այցելեց Երևանի քաղաքապետարանում գործող «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես, որը կազմակերպվել է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կողմից։

Ցուցահանդեսին ներկայացված են Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր։

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը գործելու է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մինչև մայիսի 2-ը՝ ներառյալ, մուտքն ազատ է, աշխատանքային ժամերը 11:00-ից 17:00 (մուտքը՝ Երևանի պատմության թարգարանի կողմից)։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: