չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը. Վիգեն Խաչատրյան

Հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը. Վիգեն Խաչատրյան

Մեր նպատակն է այնպես վարվել, որ Արցախը չհայաթափվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Այսօր ռեալ վտանգն այդտեղ է: Այսօր ոչ թե խնդիրը դրված է, որ Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն ... ես շատ կուզեմ, որ ճանաչվի, տեսնում ենք՝ հարցն արձագանք չի գտնում, մենք էլ չենք կարող անկախացնել:

Մենք հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը: Ընդ որում, հասկանալով, որ Ադրբեջանը երաշխիք չէ, մենք հետապնդում ենք խնդիր, որ այդ համաձայնություններն ունենան միջազգային երաշխիքներ, որովհետև մենք մեր ուժերով չենք կարող երաշխավորել:

Պարոն Լավրովն ասում է, որ Լաչինի միջանցքը պիտի բացվի, և երեք կողմերը՝ մենք, Ադրբեջանը և Ռուսաստանը, պիտի կատարեն իրենց պարտավորությունները: Փակագծերը չի բացում: Պարոն Լավրովը չի ասում՝ Ադրբեջանը փակել է, չի ասում՝ Ադրբեջանը հարձակվել է ու զավթել Հայաստանի սուվերեն տարածքը: Ասում են՝ դուք լավ չեք աշխատում Ռուսաստանի հետ, որ ՌԴ շահերից է այդպես վարվել, և մենք իրավունք չունենք Ռուսաստանից վիրավորվել, նեղանալ:

Դու դաշնակի՞ց ես, թե՞ ով ես: Դու պայմանավորվածությունները կատարելո՞ւ ես, թե՞ ոչ: Սա այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել տասնյակ տարիներ, եղել են մուրացկանի դերում: Մտածել են՝ Ռուսաստանը չի թողնի մեզ նեղացնեն, դրել, կեղեքել են Հայաստանը»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: