ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի ուսուցիչները կանգնած են արցախահայության կողքին

Հայաստանի ուսուցիչները կանգնած են արցախահայության կողքին

Հայաստանի ուսուցիչները կանգնած են Արցախի 120 հազար հայության կողքին:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողեր Բաբայանը:
 
«Այսօր Հայաստանի 10000 ուսուցիչների միության անունից ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարին հանձնեցինք դիմում֊պահանջ` Արցախում մարդասիրական աղետի կանխման, սննդի և դեղորայքի մատակարարման պահանջով։
 
Ուսուցիչները կանգնած են Արցախի 120 հազար հայության կողքին», - ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: