երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Հավաքագրվում են տվյալներ Արցախի օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին. Բեգլարյան

Հավաքագրվում են տվյալներ Արցախի օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին. Բեգլարյան

Արցախ Միությունը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (զբաղեցված) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նակին պետնախարար  Արտակ Բեգլարյանը:
 
՛՛Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:
 
Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:
 
Հարցաթերթիկը կարելի է գտնել այստեղ՝ https://docs.google.com/.../1FAIpQLSeM3DCuqvWKNL.../viewform՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: